Քաթարի պետական Qatar Energy նավթագազային ընկերությունը հայտարարել է հեղուկացված բնական գազի արտադրության դադարեցման մասին՝ Իրանի օդային հարվածների պատճառով։ Այս որոշումից անմիջապես հետո եվրոպական բորսայում գազի գինը հատել է 500 դոլարի շեմը:
Նշենք, որ QatarEnergy-ն Քաթարի պետական էներգետիկ ընկերությունն է և աշխարհի խոշորագույն գազային ընկերություններից մեկը։
Զբաղվում է բնական գազի արդյունահանմամբ և արտահանմամբ, նավթի արդյունահանումով, հեղուկացված բնական գազի արտադրությամբ։