Հետևեք մեզ։

ԱՄՆ-ն իրանական կողմի հետ երկրորդ հանդիպմանը հասկացել է, որ համաձայնություն չի լինի. Ուիթքոֆ

11:02, 03 մարտ 2026
ԱՄՆ-ն իրանական կողմի հետ երկրորդ հանդիպմանը հասկացել է, որ համաձայնություն չի լինի. Ուիթքոֆ

Ամերիկացի բանակցողներն իրանական խմբի հետ երկրորդ հանդիպումից հետո հասկացել են, որ Վաշինգտոնին ու Թեհրանին չի հաջողվի համաձայնություն կնքել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը Fox News հեռուստաալիքի հետ հարցազրույցում՝ նաև նշելով, որ Իրանը կարող էր միջուկային զենք ստեղծել։

«Մենք փորձեցինք նրանց հետ արդար գործարք կնքել: Երկրորդ հանդիպման ավարտին միանգամայն պարզ դարձավ, որ դա անհնար է: Բայց մենք գնացինք երրորդ հանդիպմանը՝ նրանց ևս մեկ հնարավորություն տալու համար», - ասել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները