Հետևեք մեզ։

Իրանին ամենաուժգին հարվածները դեռ առջևում են. Ռուբիո

12:21, 03 մարտ 2026
Իրանին ամենաուժգին հարվածները դեռ առջևում են. Ռուբիո

Իրանի և ԱՄՆ-ի միջև այս պահին բանակցություններ չեն ընթանում, և Իրանին դեռ շատ ուժգին հարվածներ են սպասվում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն լրագրողների հետ զրույցում։

«Այս պահին չեն ընթանում (բանակցություններ)։ Միշտ էլ կան կառավարություններում աշխատող մարդիկ, որոնք կապ են հաստատում, սակայն պարզ չէ՝ արդյոք նրանք լիազորված են դա անելու թե ոչ։ Նրանք ահռելի վնասներ են կրում։ Ես մեր մարտավարական ջանքերի վերաբերյալ մանրամասներ չեմ հայտնի, բայց ԱՄՆ զինվորականների կողմից ամենաուժգին հարվածները դեռ առջևում են.... Ես չգիտեմ՝ որքան սա կտևի, բայց կտևի այնքան, որքան հարկավոր է մեր նպատակներին հասնելու համար, իսկ մենք կհասնենք մեր նպատակներին», - Ռուբիոյի խոսքերն է մեջբ

Իրանի և ԱՄՆ-ի միջև այս պահին բանակցություններ չեն ընթանում, և Իրանին դեռ շատ ուժգին հարվածներ են սպասվում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն լրագրողների հետ զրույցում։

«Այս պահին չեն ընթանում (բանակցություններ)։ Միշտ էլ կան կառավարություններում աշխատող մարդիկ, որոնք կապ են հաստատում, սակայն պարզ չէ՝ արդյոք նրանք լիազորված են դա անելու թե ոչ։ Նրանք ահռելի վնասներ են կրում։ Ես մեր մարտավարական ջանքերի վերաբերյալ մանրամասներ չեմ հայտնի, բայց ԱՄՆ զինվորականների կողմից ամենաուժգին հարվածները դեռ առջևում են.... Ես չգիտեմ՝ որքան սա կտևի, բայց կտևի այնքան, որքան հարկավոր է մեր նպատակներին հասնելու համար, իսկ մենք կհասնենք մեր նպատակներին», - Ռուբիոյի խոսքերն է մեջբերում է Պետքարտուղարությունը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները