Հետևեք մեզ։

Հայաստանի ֆուտզալի հավաքականը ՈՒԵՖԱ-ի դասակարգման աղյուսակում 9-րդն է

13:44, 03 մարտ 2026
Հայաստանի ֆուտզալի հավաքականը ՈՒԵՖԱ-ի դասակարգման աղյուսակում 9-րդն է

ՈւԵՖԱ-ն թարմացրել է ֆուտզալի ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային աղյուսակը։  

Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականն առաջադիմել է 4 հորիզոնականով և այժմ 9-րդն է՝ 1951.975 միավորով։ 

Լավագույն տասնյակը գլխավորում է Եվրոպայի փոխչեմպիոն Պորտուգալիան, երկրորդ տեղում Եվրոպայի չեմպիոն Իսպանիան է, իսկ Ռուսաստանը երրորդ հորիզոնականում է։ 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները