Հետևեք մեզ։

Իրանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը Ասիայի գավաթի բացման խաղի ժամանակ հրաժարվել է երգել ազգային օրհներգը

16:03, 03 մարտ 2026
Իրանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը Ասիայի գավաթի բացման խաղի ժամանակ հրաժարվել է երգել ազգային օրհներգը

Իրանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը Ասիայի գավաթի բացման խաղի ժամանակ հրաժարվել է երգել ազգային օրհներգը, հայտնում է Fox news-ը:

Հարավային Կորեայի հետ հանդիպման մեկնարկից առաջ, երբ հնչում էր Իրանի օրհներգը, ֆուտբոլիստուհիները շարք էին կազմել՝ պահպանելով քարացած լռություն: Նրանք հայացքները հառել էին առաջ և մնում էին անդրդվելի՝ հրաժարվելով երգել պետական օրհներգը:

 

«Մի բան հստակ է՝ այս հարձակումից հետո մեզնից չի կարելի ակնկալել, որ հույսով կսպասենք Աշխարհի առաջնությանը»,- կիրակի օրը Varzesh3 սպորտային պորտալին ասել է ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը: 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները