Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) ֆիքսել է Իրանից իսրայելական տարածքի ուղղությամբ հրթիռների հերթական արձակումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։
Ըստ հրապարակման՝ մոտավորապես 10-ժամյա անդորրից հետո ԻՊԲ-ն ֆիքսել է Իրանից բալիստիկ հրթիռների նոր արձակում, երկրի կենտրոնական շրջաններում հնչում են օդային տագնապի շչակները։ ԻՊԲ-ում նշել են, որ աշխատում են հրթիռների կալանման ուղղությամբ։