Հետևեք մեզ։

ՆԱՏՕ-ն դատապարտել է Իրանի կողմից Թուրքիայի թիրախավորումը

17:13, 04 մարտ 2026
ՆԱՏՕ-ն դատապարտել է Իրանի կողմից Թուրքիայի թիրախավորումը

ՆԱՏՕ-ն դատապարտել է Իրանի կողմից դաշինքի անդամ երկիր Թուրքիայի ուղղությամբ հարվածը. Անկարան ավելի վաղ հայտարարել էր, որ իր օդային տարածք ուղղվող հրթիռը ոչնչացվել է ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգերի կողմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։

«Մենք դատապարտում ենք Իրանի կողմից Թուրքիայի թիրախավորումը։ ՆԱՏՕ-ն ամուր կանգնած է բոլոր դաշնակիցների, այդ թվում՝ Թուրքիայի կողքին, մինչ Իրանը շարունակում է իր անխտիր հարձակումները տարածաշրջանում», - ասել է ՆԱՏՕ-ի խոսնակ Էլիսոն Հարթը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները