Հետևեք մեզ։

Հեգսեթը հայտարարել է, որ Թրամփի դեմ մահափորձի համար ենթադրաբար պատասխանատու իրանցին սպանվել է

19:15, 04 մարտ 2026
Հեգսեթը հայտարարել է, որ Թրամփի դեմ մահափորձի համար ենթադրաբար պատասխանատու իրանցին սպանվել է

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի հետևում կանգնած իրանական ստորաբաժանման ղեկավարը սպանվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

 

«Նախագահ Թրամփի դեմ մահափորձ կատարած ստորաբաժանման ղեկավարը հետապնդվել և սպանվել է։ Իրանը փորձել է սպանել նախագահ Թրամփին։ Եվ նախագահ Թրամփը վերջինն է ծիծաղել», - ասել է նա լրագրողներին։

 

Հեգսեթը չի նշել տվյալ անձի անունը, բայց ասել է, որ գործողությունը տեղի է ունեցել երեքշաբթի օրը՝ մարտի 3-ին։

 

2025 թվականի հունվարին Իրանը հերքել է ԱՄՆ վարչակազմի պնդումները, թե իրենք Թրամփի դեմ դավադրություն են կազմակերպել:

 

2024 թ. նոյեմբերին ԱՄՆ Արդարադատության նախարարությունը մեղադրանք է առաջադրել մի իրանցի տղամարդու՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից Թրամփի դեմ մահափորձի ենթադրյալ դավադրության առնչությամբ։ Իշխանությունները հայտարարել են, որ իրավապահ մարմինները խափանել են ենթադրյալ ծրագիրը՝ նախքան որևէ հարձակում կիրագործվեր։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները