Հետևեք մեզ։

Իսրայելը հայտնել է Իրանի բալիստիկ հրթիռների պահեստին հարվածելու մասին

15:00, 05 մարտ 2026
Իսրայելը հայտնել է Իրանի բալիստիկ հրթիռների պահեստին հարվածելու մասին

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի բալիստիկ հրթիռների ստորգետնյա պահեստարանին, մեծ հեռահարության հրթիռների արձակման կայանքներին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է իսրայելական ԶԼՄ-ներից, այդ մասին հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ):

«Իսրայելի պաշտպանության բանակն ավարտեց (Իրանի) օբյեկտներին հարվածների շարքը...Խոցված թիրախների թվում են ենթակառուցվածքային ստորգետնյա օբյեկտը, որն իրանական ռեժիմի կողմից օգտագործվում էր բալիստիկ հրթիռների պահպանման համար, ինչպես  նաև ինքնաթիռների դեմ օգտագործելու համար նախատեսված հրթիռների պահեստավորման վայրերը», - ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի Telegram ալիքում զետեղված հայտարարության մեջ։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները