Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հերքել է Թեհրանի առնչությունը Նախիջևանի միջազգային օդանավակայանի շրջանում տեղի ունեցած անօդաչուների միջադեպին։
«Իրանը հարվածներ չի հասցնում հարևան երկրներին։ Այս միջադեպը պահանջում է մանրակրկիտ հետաքննություն», — ասել է դիվանագետը AnewZ հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք հենց սկզբից հայտարարել ենք՝ եթե տարածաշրջանում կան որևէ ռազմաբազաներ, որոնք օգտագործվում են Իրանի դեմ հարձակման համար, մենք հարվածելու ենք դրանց։ Դա է մեր քաղաքականությունը»,- ասել է Ղարիբաբադին