Հետևեք մեզ։

Թրամփը հայտարարել Է, որ պետք է մասնակցի Իրանի նոր առաջնորդի ընտրությանը. Axios

23:51, 05 մարտ 2026
Թրամփը հայտարարել Է, որ պետք է մասնակցի Իրանի նոր առաջնորդի ընտրությանը. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետք է մասնակցի Իրանի նոր առաջնորդի ընտրության գործընթացին՝ նշելով, որ սպանված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին, իր համար ընդունելի թեկնածու չէ։ ԱՄՆ նախագահը այս մասին ասել է ամերիկյան Axios պարբերականի հետ հարցազրույցում՝ մեկնաբանելով Իրանում հնարավոր իշխանափոխության հարցը։

 

«Նրանք ժամանակ են վատնում։ Խամենեիի որդին ծանրակշիռ գործիչ չէ»,– ասել է Թրամփը՝ անդրադառնալով տեղեկություններին, ըստ որոնց՝ Մոջթաբա Խամենեին համարվում է Իրանի սպանված գերագույն առաջնորդի հիմնական հավանական իրավահաջորդը։

 

Թրամփը նաև նշել է, որ ցանկանում է ներգրավված լինել նոր առաջնորդի ընտրության գործընթացում։

 

«Ես պետք է մասնակցեմ նշանակմանը, ինչպես դա եղավ Վենեսուելայում Դելսիի դեպքում։ Խամենեիի որդին ինձ համար անընդունելի է։ Մենք ցանկանում ենք մեկին, ով Իրանի համար կբերի խաղաղություն և ներդաշնակություն»,- ասել է նա։

 

Խոսքը վերաբերում է Դելսի Ռոդրիգեսին, որը ներկայումս համարվում է Վենեսուելայի ժամանակավոր նախագահը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է հունվարին, երբ ամերիկացիները ձերբակալել էին երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոին, որի վարչակազմում Ռոդրիգեսը զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները