Հետևեք մեզ։

Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքական հրավիրված լեգեոնականների ցանկը

12:37, 06 մարտ 2026
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքական հրավիրված լեգեոնականների ցանկը

Հայտնի են Հայաստանի ազգային հավաքական հրավիրված լեգեոնականների անունները. ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է արտերկրում հանդես եկող խաղացողների ցուցակը։

Պաշտպաններ

Գեորգի Հարությունյան — «Պուշկաշ Ակադեմիա»

Ստյոպա Մկրտչյան — «Նյուրնբերգ»

Նաիր Թիկնիզյան — «Ցրվենա Զվեզդա»

Արտյոմ Բանդիկյան — ԲԿՄԱ Մոսկվա

Կիսապաշտպաններ

Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար»

Հարձակվողներ

Վահան Բիչախչյան — «Լեգիա» Վարշավա

Հրանտ Լեոն Ռանոս — «Այնտրախտ Բրաունշվայգ»

Արթուր Միրանյան — «Բնեյ Սախնին»

Նարեկ Գրիգորյան — «Ֆարուլ»

Ֆինն Կասպեր Ադամ Գերագուսյան — «Սանդերլենդ» Մ21

Հիշեցնենք, որ այս ամիս մեր գլխավոր թիմը նախատեսում է անցկացնել երկու ստուգողական հանդիպում.

Մարտի 26-ին կկայանա ԱՄԷ — Հայաստան մրցավեճը։ Խաղը նախնական ծրագրված է անցկացնել Աբու Դաբիում, սակայն ստեղծված ռազմական իրավիճակով պայմանավորված՝ մրցավայրը հնարավոր է փոխվի։

Մարտի 29-ին մեր ընտրանին Երևանում ուժերը կչափի Բելառուսի ազգային հավաքականի հետ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները