Հետևեք մեզ։

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Ղազվինի դպրոցի մոտակայքում հասցված ավիահարվածից երեխա է զոհվել

10:11, 07 մարտ 2026
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Ղազվինի դպրոցի մոտակայքում հասցված ավիահարվածից երեխա է զոհվել

Իրանի Ղազվին քաղաքում տղաների դպրոցի մոտակայքում ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածի հետևանքով երեխա է զոհվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը։

Լրատվամիջոցը չի նշել, թե երբ է տեղի ունեցել հարձակումը, սակայն տեսանյութ է հրապարակել, որը ֆիքսել է ինչպես դպրոցի մոտ տեղի ունեցած պայթյունի պահը, այնպես էլ դպրոցի խաղահրապարակում և դպրոցի ներսում տեղի ունեցած տեսարանը։ 

Տեսանյութում երևում է, թե ինչպես է երեխաներից մեկն ընկնում՝ օտար առարկայի հարվածից հետո։

Վերլուծական

Ամենաընթերցվածները