Հետևեք մեզ։

Իրանի փորձագետների խորհուրդը որոշել է, թե ով կլինի երկրի նոր հոգևոր առաջնորդը․ փորձագետների խորհրդի անդամ

14:40, 08 մարտ 2026
Իրանի փորձագետների խորհուրդը որոշել է, թե ով կլինի երկրի նոր հոգևոր առաջնորդը․ փորձագետների խորհրդի անդամ

Իրանի փորձագետների խորհուրդը, որը պատասխանատու է նոր հոգևոր առաջնորդի ընտրության համար, աշխատանքներ է տարել և որոշում կայացրել, թե ով է լինելու երկրի նոր հոգևոր առաջնորդը։

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ռուսական TASS գործակալությունը, հղում անելով իրանական Mehr գործակալությանը, այդ մասին հայտարարել է Իրանի փորձագետների խորհրդի անդամ Ահմադ Ալամոլխոդան։

 

«Հոգևոր առոջնորդի ընտրությունները կայացել են, որոշվել է, թե ով է լինելու առաջնորդը։ Բոլոր խոսակցություններն այն մասին, թե փորձագետների խորհուրդը որոշում չի կայացրել, բացարձակ սուտ են։ Հիմա ամեն ինչ կախված է փորձագետների խորհրդի քարտուղար Հոսեյնի Բուշախրիից, որը պարտավոր է հրապարակային կերպով հայտնել փորձագետների խորհրդի որոշման մասին»,- ասել է նա։

 

Հիշեցնենք, որ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանին հասված հարցածների հետևանքով սպանվել էր Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։ Իրանում ձևավորվել էր փորձագետների խորհուրդ, որի խնդիրն է նոր հոգևոր առաջնորդ ընտրելը։

 

Իսրայելը և Միացյալ Նահանգները մի քանի անգամ հայտարարել են, որ Իրանի նոր հոգևոր առաջնորդի ցանկցած թեկնածու կհայտնվի իրենց թիրախում։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները