Մեծ յոթնյակի երկրների ֆինանսների նախարարները մարտի 9-ին կքննարկեն արտակարգ պահուստներից նավթ բաց թողնելու հարցը՝ Միջազգային էներգետիկ գործակալության համակարգմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Financial Times-ը՝ վկայակոչելով աղբյուրների։
Ըստ հրապարակման՝ G7-ի երեք երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ն, աջակցություն են հայտնել այդ գաղափարին։ Աղբյուրները հավելել են, որ G7-ի երկրների ֆինանսների նախարարները և Միջազգային էներգետիկ գործակալության գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը հեռախոսազրույցում կքննարկեն Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ազդեցությունն էներգակիրների շուկայի վրա։