Հետևեք մեզ։

ՀՀ սպորտային մարմնամարզության հավաքականը չի կարողանում վերադառնալ Քաթարից․ բաց կթողնի Աշխարհի գավաթի երրորդ փուլը

10:39, 10 մարտ 2026
ՀՀ սպորտային մարմնամարզության հավաքականը  չի կարողանում վերադառնալ Քաթարից․  բաց կթողնի Աշխարհի գավաթի երրորդ փուլը
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը բաց կթողնի Աշխարհի գավաթի երրորդ փուլը, որը մեկնարկում է այսօր՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում։ Հայտնում է ֆեդերացիան։
 
 
Ստեղծված իրավիճակի պատճառով ազգային հավաքականը չի կարողանում վերադառնալ Քաթարում անցկացվող ուսումնամարզական հավաքից, ինչի հետևանքով թիմը չի մասնակցի մրցաշարի երրորդ փուլին։
 
 
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը բաց էր թողել նաև Աշխարհի գավաթի երկրորդ փուլը, քանի որ այն անցկացվում էր Բաքվում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները