Հետևեք մեզ։

Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան

10:57, 10 մարտ 2026
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան

Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան՝ հաշվի առնելով այդ երկրում ստեղծված իրավիճակը և բնակչության ընթացիկ կարիքները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ադրբեջանական APA գործակալությունը։

Հաղորդվում է, որ հումանիտար օգնությունը Իրան է ուղարկվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ՝ երկու երկրների ղեկավարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո։

Նշվում է, որ մարդասիրական օգնությունը նախատեսված է հարևան երկրի բնակչության ընթացիկ կարիքները հոգալու համար։

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության ավտոմեքենաներով Իրան է ուղարկվել 10 տոննա ալյուր, 6 տոննա բրինձ, 2.4 տոննա շաքար, ավելի քան 4 տոննա ջուր, շուրջ 600 կիլոգրամ թեյ, շուրջ 2 տոննա դեղորայք։

Հիշեցնենք, որ օրեր առաջ լարվել էին Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները, քանի որ Ադրբեջանը Իրանին մեղադրել էր Նախիջևանի օդանավակայանի ուղղությամբ ԱԹՍ-ներով գրոհ իրականացնելու մեջ։ Չնայած իրանական կողմը հերքել էր իր առնչությունն այդ գրոհին՝ ադրբեջանական կողմը շարունակում էր պնդել, որ հենց Իրանի ԶՈՒ-ն է թիրախավորել Նախիջևանի օդանավակայանը՝ սպառնալով դիմել համարժեք գործողությունների։ 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները