Իրանը չի ձգտում հրադադարի հասնել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ. Թեհրանը մտադիր է «դաս տալ ագրեսորներին»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Մենք միանշանակ չենք ձգտում հրադադարի։ Մենք կարծում ենք, որ ագրեսորին պետք է ապտակ տալ, որպեսզի նա դաս քաղի և այլևս երբեք չմտածի մեր սիրելի Իրանի վրա հարձակվելու մասին», - գրել է նա X-ում:
ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին։