Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Աբբաս Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, որը կտրուկ վատթարացել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի հետևանքով։
Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, Լավրովը վերահաստատել է իրավիճակի շուտափույթ դեէսկալացիայի և քաղաքական-դիվանագիտական կարգավորման հուն վերադառնալու սկզբունքային դիրքորոշումը։ Ռուսական կողմն անփոփոխ պատրաստակամություն է հայտնել այդ գործընթացին աջակցելու համար՝ պատշաճ կերպով հաշվի առնելով Իրանի և տարածաշրջանի նրա հարևանների անվտանգության շահերը։