Հետևեք մեզ։

Գոռ Հակոբյանի որդու համար մեկնարկած դրամահավաքն ավարտված է․ անհրաժեշտ գումարը հավաքվել է

10:39, 12 մարտ 2026
Գոռ Հակոբյանի որդու համար մեկնարկած դրամահավաքն ավարտված է․ անհրաժեշտ գումարը հավաքվել է

Հայտնի դերասան, հաղորդավար Գոռ Հակոբյանն այսօր ժամը 10-ին հայտարարեց որդու բուժման նպատակով հայտարարված դրամահավաքի ավարտի մասին։

«36 ժամում հավաքվեց այնքան գումար, որ անհրաժեշտ է մեզ Մյունխենում բուժում ստանալու համար։ Դուք արեցիք մի բան, որն անհավանական է»,-ասաց Գոռ Հակոբյանը։

Նա նշեց՝ պահանջված գումարից ավելի է հավաքվել, այն կփոխանցվի նույն խնդրով մեկ այլ երեխայի, որի մասին լրացուցիչ կհայտարարի։

Նշենք, որ դերասանի որդու՝ Ֆելիքսի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել։

Վերլուծական

Ամենաընթերցվածները