Հետևեք մեզ։

Թուրքիան որևէ մեկին թույլ չի տա Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրել. Ֆիդան

20:11, 12 մարտ 2026
Թուրքիան որևէ մեկին թույլ չի տա Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրել. Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան որևէ մեկին թույլ չի տա Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրել:

 

«Մենք տեսնում ենք, որ Իրանի համար անջատողական սցենարներ են մշակվում: Մենք լիովին դեմ ենք Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրելուն՝ ուղղված որևէ ծրագրի: Մենք թույլ չենք տա, որ նման սխալ քայլ կատարվի»,- ասել է Ֆիդանը:

 

Նա նաև հայտնել է պատերազմի անհապաղ դադարեցման անհրաժեշտության մասին՝ ընդգծելով դրա ազդեցությունն ինչպես միջազգային շուկաների, այնպես էլ տարածաշրջանի վրա:

 

«Տարածման վտանգը դեռևս շարունակվում է։ Այս պատերազմը պետք է հնարավորինս շուտ ավարտվի։ Որևէ հարց չպետք է առաջանա Իրանի տարածքային ամբողջականության հետ կապված։ Չպետք է հետապնդվեն ռեժիմի փոփոխության նպատակներ։ Տարածաշրջանը պետք է հնարավորինս շուտ վերադառնա բնականոն հուն»,- ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները