Հետևեք մեզ։

Իրանը հայտարարել է, որ իրաքյան նավթատար նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով

14:03, 13 մարտ 2026
Իրանը հայտարարել է, որ իրաքյան նավթատար նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով

Իրաքյան նավթատար նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով պայմանով, որ դրանք պետք է առնչություն չունենան ԱՄՆ-ի կամ Իսրայելի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Kurdistan24-ից, այս մասին հայտարարել է Բաղդադում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մուհամմադ Քազիմ աս-Սադիկին։

Պարզաբանելով Թեհրանի դիրքորոշումն իրաքյան առևտրային նավերի վերաբերյալ՝ դեսպանը հաստատել է, որ Իրանը չի խոչընդոտում իրաքյան լցանավերի անցմանը՝ «պայմանով, որ բացահայտվի նավի ամբողջական ինքնությունը, և հստակ նշվի մեկնման կետը և ճամփորդության վերջնակետը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները