Իրաքում կործանված ամերիկյան KC-135 լցավորող ինքնաթիռի անձնակազմի 6 անդամներից 4-ը զոհվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
CENTCOM-ը նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել Իրաքի արևմուտքում, մարտի 12-ի ցերեկը։ Հաղորդվում է, որ որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են։
«Միջադեպի հանգամանքները հետաքննվում են։ Այնուամենայնիվ, ինքնաթիռի վթարը տեղի չի ունեցել թշնամու կամ բարեկամական կրակի պատճառով», - նշված է հաղորդագրության մեջ։
Ամերիկյան ԶԼՄ-ները գրել էին, որ ամերիկյան KC-135 լցավորող ինքնաթիռն Իրաքի երկնքում բախվել է նմանատիպ մեկ այլ ինքնաթիռի. վերջինս վայրէջք է կատարել Թել Ավիվի Բեն Գուրիոնի անվան օդանավակայանի իր բազավորման վայրում։