Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը բացառիկ հարցազրույց է ունեցել հաղորդավար Մհեր Բաղդասարյանի հետ «Tete a Tete» հաղորդման շրջանակում, որի ընթացքում խոսել է նաև իր և մոդել, դերասանուհի Անելյա Գուբրյանի նկատմամբ զգացմունքների մասին:
Նա հերքել է խոսակցություններն այն մասին, որ Անելյայի հայրն իր մտերիմ ընկերն է՝ դրանք որակելով «սուտ»:
«Ես այնպիսի կարգավիճակ ունեի, որ այդ միտքը ինձ միշտ խանգարել է: Միշտ հերքել եմ, փորձել եմ փախչել իրականությունից, բայց դե եղավ՝ ինչպես եղավ»:
Հարցին՝ ինչպե՞ս է ստացվել, որ ամուսնացած լինելով սիրահարվել է երիտասարդ աղջկա, Սիմոնյանը պատասխանել է.
«Դու չես մտածում՝ ինքը երիտասարդ ա, արի իրան սիրահարվեմ: Իհարկե, իր բացասական կողմն ունի, էնպես չի՝ դա ցանկալի ա, կամ ինչ-որ ձևով ուրախացնող ա, բայց կյանք ա՝ լինում ա, պատահում ա, ու դու ոչ մի բան չես կարող դրա հետ անել, ինչ-որ պահի հասկանում ես, որ ճիշտն էլ դա ա»:
Ալեն Սիմոնյանը հավելել է, որ էմոցիաները խլացնելու փորձեր եղել են.
«Ինչ-որ պահից ես, ուղղակի, ասել եմ՝ թող աշխարհը փուլ գա, բայց այսպես էլ չի լինի, որովհետև ինչքա՞ն կարելի ա իրականության հետ չառերեսվել, փորձել փախչել իրավիճակից և հետո նորից վերադառնալ այդ իրավիճակին»: