Հետևեք մեզ։

Հունահռոմեական ոճի ըմբիշները 2 ոսկե ու մեկական արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել Մ23 տարեկանների ԵԱ-ում

10:28, 16 մարտ 2026
Հունահռոմեական ոճի ըմբիշները 2 ոսկե ու մեկական արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել Մ23 տարեկանների ԵԱ-ում

Սերբական Զրենյանին քաղաքում ավարտված ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ընդհանուր առմամբ նվաճեց 4 մեդալ` երկու ոսկե ու մեկական արծաթե ու բրոնզե մեդալներ:

 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանն ու գերծանր քաշային Արամայիս Հարությունյանը դարձել են մրցաշարի ոսկե մեդալակիրներ:

Բրոնզե մեդալակիր դարձավ 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, արծաթի արժանացավ` 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը:  

Ավելի վաղ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ23 տարեկանների հավաքականի անդամները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները