Հետևեք մեզ։

Արեգակի վրա արձանագրվել է հերթական խոշոր բռնկումը

19:49, 16 մարտ 2026
Արեգակի վրա արձանագրվել է հերթական խոշոր բռնկումը

Արեգակի վրա M2.8 մակարդակի խոշոր բռնկում է արձանագրվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արեգակնային հետազոտության ինստիտուտին։

«Բռնկումը զուգորդվել է Երկրի ուղղությամբ պլազմայի արտանետումով»,- ասված է հաղորդագրությունում։

Երկրին մոտեցող գազային ամպի արագության  վերաբերյալ հստակ տեղեկություն դեռևս չի հաղորդվում, սակայն, գիտնականների կարծիքով՝ այն պետք է երկիր հասնի շուրջ երկու օրվա ընթացքում։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները