Հետևեք մեզ։

Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա II-ը հոսպիտալացվել է առողջական վիճակի կտրուկ վատթարացումից հետո

11:32, 17 մարտ 2026
Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա II-ը հոսպիտալացվել է առողջական վիճակի կտրուկ վատթարացումից հետո

Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա II-ը առողջական վիճակի վատթարացման պատճառով ընդունվել է Կովկասի բժշկական կենտրոն: Պատրիարքը ներկայումս գտնվում է բժշկական խիստ հսկողության տակ, հայտնում է վրացական 1tv.ge ալիքը:

 

 

ստ առկա տեղեկությունների՝ Նորին Սրբության վիճակը վատացել է գիշերվա ընթացքում։ Առողջապահության նախարարը և բուժող բժիշկները հաստատել են, որ նա անցել է ամբողջական հետազոտություն և իրականացվել են բոլոր անհրաժեշտ բժշկական միջոցառումները։

«Արվել է մեր ուժերի սահմաններում ամեն ինչ՝ հիվանդի անվտանգությունը հնարավորինս առավելագույնս ապահովելու համար։ Հաշվի առնելով նրա տարիքը և բոլոր համապատասխան գործոնները՝ իրավիճակը պարզ չէ։ Նա ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որտեղ իրականացվում է շուրջօրյա հսկողություն, և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները կենսական կարևորության բոլոր պարամետրերը հնարավորինս արագ կայունացնելու համար։ Դիտարկումը, իհարկե, կշարունակվի»,- հայտարարել է առողջապահության նախարարը։

Բուժող բժշկի խոսքով՝ Պատրիարքի վիճակը ներկա պահին կայուն է, թեև այն շարունակում է մնալ լուրջ մտահոգության առարկա։

«Հիվանդը ընդունվել է ստամոքսաղիքային զանգվածային արյունահոսությամբ։ Իրականացվել են համապատասխան ախտորոշիչ և թերապևտիկ միջոցառումներ։ Նա տեղավորվել է ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում։ Նրա վիճակը մնում է ծայրահեղ ծանր, և պահպանվում է հեմոդինամիկ անկայունությունը»,- ասել է բժիշկը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները