Հետևեք մեզ։

Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող անձին

12:07, 18 մարտ 2026
Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող անձին

Իրանի իշխանություններն մահապատժի են ենթարկել 2025 թվականի հունիսին Իսրայելի օգտին լրտեսության համար դատապարտված անձին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Fars լրատվական գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ լրտեսության մեջ կասկածյալին ձերբակալել էին Թեհրանի արևմտյան արվարձանից ոչ հեռու՝ Իսրայելի հետ նախորդ ռազմական հակամարտության ժամանակ: Նա մեղադրվել է Իսրայելի հետախուզության ծառայության՝ «Մոսադ»-ի համար աշխատելու մեջ: Նշվում է, որ նա տեղեկատվություն է փոխանցել Իրանում գտնվող «կարևոր օբյեկտների» մասին:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները