Հետևեք մեզ։

Տեսախցիկների առաջ սննդի մշտական օգտագործումը հաճախ ցույց է տալիս հենց լուրջ խնդիրներ ինտելեկտ հասկացության ընկալման մեջ. Արման Աբովյան

23:15, 19 մարտ 2026
Տեսախցիկների առաջ սննդի մշտական օգտագործումը հաճախ ցույց է տալիս հենց լուրջ խնդիրներ ինտելեկտ հասկացության ընկալման մեջ. Արման Աբովյան

Դատելով վերջին «թավշյա» պերֆորմանսներից՝ հայկական քաղաքական դաշտում  հայտնվել է «ինտելեկտի» նոր չափանիշ՝ տեսախցիկների առաջ հնարավորինս լուրջ դեմքով տարատեսակ սննդամթերքի օգտագործելու ունակությունը։ 

 

Այս մասին գրել է ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը.


«Թերևս որքան ավելի վստահ ես ծամում՝ այնքան «խորն» է ինտելեկտդ։
Սակայն  մի փոքր բացահայտում անեմ․ նման գաստրոնոմիկ «ինտելեկտի» դրսեւորումները որևէ կապ չունեն իրական ինտելեկտի մակարդակի հետ։
Ավելին՝ տեսախցիկների առաջ սննդի մշտական օգտագործումը հաճախ ցույց է տալիս հենց հակառակը՝ լուրջ խնդիրներ ինտելեկտ հասկացության ընկալման մեջ։
Բայց գուցե ես ինչ-որ բան չեմ հասկանում։ Միգուցե հաջորդ փուլը կլինի դիսերտացիայի պաշտպանություն՝ կարկանդակ և եգիպտացորենը "ինտելեկտուալ"  կերպով ուտելու թեմայով։

Ինտելեկտուալները վխտում են , վվխխխխտտուուոմմ եեեննն ամենուրեք»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները