Հետևեք մեզ։

Նյու Յորքի օդանավակայանում ինքնաթիռի և հրշեջ մեքենայի բախման հետևանքով 2 օդաչու է զոհվել

14:00, 23 մարտ 2026
Նյու Յորքի օդանավակայանում ինքնաթիռի և հրշեջ մեքենայի բախման հետևանքով 2 օդաչու է զոհվել

Air Canada ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը Նյու Յորքի «Լա Գուարդիա» օդանավակայանում վայրէջք կատարելիս բախվել է հրշեջ մեքենայի, որի հետևանքով զոհվել են երկու օդաչուները, տասնյակ մարդիկ վիրավորվել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը:

Միջադեպը տեղի ունեցել մարտի 22-ին՝ տեղական ժամանակով 23:40-ին: Ինքնաթիռը հրշեջ փրկարարական մեքենային է բախվել, երբ վերջինս արձագանքում էր օդանավակայանում մեկ այլ միջադեպի՝ կապված ինքնաթիռի խցիկում անհայտ հոտի տարածման հետ, հավելում է լրատվամիջոցը:

Օդանավակայանը փակվել է առնվազն մինչև մարտի 23-ին տեղական ժամանակով 14:00-ն՝ նպաստելու արձագանքման գործողություններին և մանրակրկիտ հետաքննությանը:

Վթարի պահին ինքնաթիռում եղել է 72 ուղևոր և անձնակազմի 4 անդամ: Նրանցից 41-ը տեղափոխվել են հիվանդանոց, 32-ը դուրս են գրվել:

Հրշեջ մեքենայում գտնվող երկու հոգին ևս հոսպիտալացվել են: Նրանց վիճակը կայուն է:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները