Ի պատասխան լրագրող Վահե Մակարյանի՝ Գագիկ Ծառուկյանն ու Միհրան Պողոսյանը չեն կարողացել «իտոգի» գալ վերնագրով հրապարակման տեղեկացնում եմ, որ տվյալ նյութը որևէ առնչություն չունի իրականության հետ։
Այս մասին գրել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը.
«Սա այն եզակի դեպքերից է, որ ամբողջական նյութում որևէ ճշմարտացի կամ իրականությանը համապատասխանող տեղեկատվություն չկա։ Անկեղծորեն զարմանալի է, պրոֆեսիոնալի համարում ունեցող Վահե Մակարյանը փորձել է խիստ հավաստի ու աներկբա ճշմարտության տեղ սղղացնել ուղղակի շարքային մի բամբասանք։ Կրկնակի ցավալի է, որ վերջինս անգամ նվազագույն փորձ չի կատարել այդ «տեղեկատվությունը» ճշտելու ուղղությամբ, ինչի հնարավորութունը մշտապես ունեցել է և ուներ նաև այս դեպքում։ Վստահեցնում եմ լրատվամիջոցների իմ բոլոր գործընկերներին, որ միշտ պատրաստ եմ տրամադրել սպառիչ և ճշգրիտ տեղեկատվություն, որպեսզի հետագայում խուսափենք նման որակի հրապարակումներից»: