Հետևեք մեզ։

Գրոսին տպավորիչ է անվանել Իրանի միջուկային ծրագրի զարգացման տեմպերը

15:38, 25 մարտ 2026
Գրոսին տպավորիչ է անվանել Իրանի միջուկային ծրագրի զարգացման տեմպերը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱՄԷԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ 2015 թվականին միջուկային համաձայնագրի՝ «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի» ստորագրման պահից ի վեր «Իրանը տպավորիչ կերպով զարգացրել է իր միջուկային ծրագիրը»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։

 

«Նրանք ունեն վերջին սերնդի ցենտրիֆուգներ, կառուցել են ավելի կատարյալ կայանքներ։ Նրանք ունեն ուրանի վերամշակման և մետաղացման հնարավորություններ», - ասել է Գրոսին։

Կազմակերպության ղեկավարը նաև նշել է, որ ԱԷՄԳ-ի բոլոր տեխնիկական մասնագետները հեռացել են Իրանից ռազմական հակամարտության պատճառով, բայց հույս ունեն վերսկսել տեսչական ստուգումները։

«Այսօրվա դրությամբ բոլոր տեխնիկական մասնագետները հեռացել են երկրից պատերազմի պատճառով: Մինչև ռմբակոծության սկսվելը մենք շարունակել ենք տեսչական աշխատանքը միայն այն օբյեկտներում, որոնք հարձակման չեն ենթարկվել 2025 թվականին: Իրանի միջուկային ծրագիրը լայնածավալ է և հավակնոտ, այն ընդգրկում է բազմաթիվ օբյեկտներ, ոչ միայն Ֆորդոն, Սպահանը և Նաթանզը: Մենք հույս ունենք, որ կկարողանանք վերսկսել (տեսչական ստուգումները)՝ ընդգրկելով բոլոր օբյեկտներն ու նյութերը», - ասել է նա:

Գրոսին նաև նշել է, որ ամերիկա-իսրայելական վերջին ռմբակոծությունները վնաս են հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին, սակայն ոչ զգալի։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները