Հետևեք մեզ։

Ամերիկյան ռազմաբազաները վտանգ են ստեղծել տարածաշրջանային երկրների համար. Արաղչի

11:18, 26 մարտ 2026
Ամերիկյան ռազմաբազաները վտանգ են ստեղծել տարածաշրջանային երկրների համար. Արաղչի

Վերջին իրադարձություններն ապացուցեցին, որ իրենց տարածքում ամերիկյան ռազմաբազաների տեղակայումը թույլատրելը վտանգ է ստեղծում ընդունող երկրների համար, ոչ թե նպաստում դրանց անվտանգությանը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Press TV-ից, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Այս պատերազմը  շատ ճշմարտություններ բացահայտեց, որոնցից մեկն այն է, որ ամերիկյան ռազմակայանները ոչ միայն չկարողացան անվտանգություն ապահովել ընդունող երկրների համար, այլ, ըստ էության, նրանց համար դարձան անապահովության աղբյուր։ Եթե այս երկրները հարվածի են ենթարկվում, ապա դա այդ բազաների ներկայության պատճառով է», - ասել է դիվանագետը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները