Հետևեք մեզ։

Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կայցելի Ռուսաստան

13:39, 28 մարտ 2026
Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կայցելի Ռուսաստան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ առաջիկայում նախատեսում է այցելել Ռուսաստան։

«Շուտով գնալու եմ Ռուսաստան։ Մենք կապերը պահում ենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Փաշինյանը՝ Երևանում քաղաքացիների հետ շփման ընթացքում՝ արձագանքելով քաղաքացիներից մեկի դիտարկմանը Ռուսաստանի հետ կապերի վերաբերյալ։  

Նա նաև ընդգծեց, որ Ռուսաստանը Հայաստանի համար բարեկամ երկիր է։

Ավելի վաղ՝ մարտի 23-ին, տեղի էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ։

Զրուցակիցները քննարկել էին երկկողմ օրակարգի հարցեր և պայմանավորվել էին առաջիկայում քննարկումները շարունակել նաև հանդիպման ձևաչափով։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները