Հետևեք մեզ։

Հայաստանի հավաքականը պարտվեց Բելառուսի թիմին

20:25, 29 մարտ 2026
Հայաստանի հավաքականը պարտվեց Բելառուսի թիմին

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը տարվա առաջին խաղում պարտություն կրեց։ Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ընկերական խաղում մրցեց Բելառուսի հավաքականի հետ, որը հաղթեց 2:1 հաշվով։

 

8-րդ րոպեին աչքի ընկավ հունական «Աստերաս Տրիպոլիսի» 30-ամյա կիսապաշտպան Եվգենի Յաբլոնսկին։

 

72-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց լեհական «Պիաստ Գլիվիցեի» 23-ամյա հարձակվող Գերման Բարկովսկին։  Պաշտոնական արձանագրությունում նշվում է, որ այս դրվագում ինքնագոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի եւ սերբական «Ցրվենա Զվեզդայի» եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանը։

88-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց Հայաստանի հավաքականի եւ լեհական «Լեգիայի» 26-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները