Հետևեք մեզ։

Հայտնի են ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերը

11:37, 30 մարտ 2026
Հայտնի են ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերը

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է վրացական Բաթումի քաղաքում ապրիլի 19-26-ը կայանալիք Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերը:

Ինչպես հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, կանանց հավաքականում ընդգրկվել են` 53 կգ` Տանզելա Գրիգորյան, Իզաբելլա Յայլյան, 58 կգ` Ալեքսանդրա Գրիգորյան, 77 կգ` Աննա Ամրոյան, Ալինա Սուքիասյան, 86 կգ` Էմմա Պողոսյան, Լիանա Գյուրջյան, +86 կգ` Տաթև Հակոբյան:

Կանանց թիմի գլխավոր մարզիչը  Արտաշես Ներսիսյանն է,  երկրորդ մարզիչը` Տարոն Թովմասյանը:  

Տղամարդկանց հավաքականում են` 60 կգ` Գառնիկ Չոլաքյան, 71 կգ`  Գոռ Սահակյան, 79 կգ` Մարտին Պողոսյան, 88 կգ` Ռաֆիկ Հարությունյան, 94 կգ` Արա Աղանյան, 110 կգ` Սիմոն Մարտիրոսյան, Գարիկ Կարապետյան, +110 կգ` Վարազդատ Լալայանը:

Տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը Հակոբ Փիլոսյանն է, երկրորդ մարզիչը` Դավիթ Մուրադյանը:  

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները