Հետևեք մեզ։

Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցով անցումը կլինի վճարովի

14:31, 30 մարտ 2026
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցով անցումը կլինի վճարովի

Հորմուզի նեղուցով նավերի անցումը կդառնա վճարովի նոր օրենքին համապատասխան, որը մոտ ժամանակներս կընդունի Իրանի խորհրդարանը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ալաեդդին Բորուջերդին:

«Մենք լիովին վերահսկում ենք Հորմուզի նեղուցը: Շուտով Մեջլիսի կողմից օրինագծի ընդունմամբ նոր համակարգ կգերիշխի այդ ջրուղու նկատմամբ: Անվտանգության ապահովումն ու նավերին ծառայությունների տրամադրումը կիրականացվեն տուրքերի միջոցով (նեղուցով անցման համար), որոնք նախատեսված են օրինագծով», - մեջբերել է նրա խոսքը SNN հեռուստաալիքը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները