Հետևեք մեզ։

Թեհրանը Վաշինգտոնից բանակցություններ վարելու առաջարկ է ստացել. Իրանի ԱԳ նախարարություն

16:54, 30 մարտ 2026
Թեհրանը Վաշինգտոնից բանակցություններ վարելու առաջարկ է ստացել. Իրանի ԱԳ նախարարություն

Իրանը միջնորդների միջոցով Միացյալ Նահանգներից բանակցություններ անցկացնելու առաջարկ է ստացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

 

«Մենք որևէ բանակցություն չենք վարել: ԱՄՆ-ից եղել է բանակցությունների մասին խնդրանք՝ մի շարք առաջարկներով, որոնք մեզ հասել են առանձին միջնորդների, այդ թվում՝ Պակիստանի միջոցով», - Բաղայիի խոսքերն է մեջբերված Իրանի կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները