Հետևեք մեզ։

FAF. «Մելիքբեկյանի ու ընկերների» հեռացումը հայկական ֆուտբոլից անհրաժեշտություն է

21:15, 30 մարտ 2026
FAF. «Մելիքբեկյանի ու ընկերների» հեռացումը հայկական ֆուտբոլից անհրաժեշտություն է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF շարժումը հանդես է եկել հայտարարությամբ․

 

«Արդեն 1 տարուց ավելի է, ինչ Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների ֆան շարժումները պահանջում են ՀՖՖ նախագահի և ղեկավարության հրաժարականը:

 

Հայաստան - Բելառուս հանդիպման ժամանակ մեր իրականացրած ակցիան կոչված էր ևս մեկ անգամ ի ցույց դնել, որ Արմեն Մելիքբեկյանը հակառակ իր բազմաթիվ հայտարարությունների կառչել է ՀՖՖ նախագահի աթոռից և փորձում է ամեն գնով պահել այն և վերարտադրվել 3-րդ ժամկետով, ինչը վերջնականապես կվերացնի Հայաստանում ֆուտբոլի զարգացման հույսը առաջիկա 4-5 տարում։

 

Ավարտին է մոտենում Մելիքբեկյանի կառավարման 2-րդ ժամկետը, առաջիկայում տարբեր ֆորմատներով կամփոփենք ՀՖՖ ապիկար ղեկավարության կառավարման 7 տարիները և «ձեռքբերումները», սակայն մեկ բան պարզ է նույնիսկ անզեն աչքով նրանք ձախողվել են հայկական ֆուտբոլի բոլոր ասպեկտներում։

 

«Մելիքբեկյանի ու ընկերների» հեռացումը հայկական ֆուտբոլից անհրաժեշտություն է և անխուսափելի է»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները