Հետևեք մեզ։

Լավրովը Մոսկվայի աջակցությունն է հայտնել Պարսից ծոցի երկրների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը

22:02, 30 մարտ 2026
Լավրովը Մոսկվայի աջակցությունն է հայտնել Պարսից ծոցի երկրների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը տեսակոնֆերանսի միջոցով Պարսից ծոցի երկրների արտաքին գործերի նախարարների հետ քննարկել է Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը։

 

Այս մասին նշված է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

 

«Համատեղ ձևաչափով խորը մտքերի փոխանակում է տեղի ունեցել Պարսից ծոցի տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի աննախադեպ սրման վերաբերյալ, որը շարունակվում է ավելի քան մեկ ամիս», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։

 

Նշվում է, որ Լավրովը Մոսկվայի անսասան աջակցությունն է հայտնել արաբական միապետությունների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ ընդգծելով, որ այդ երկրներին ուրիշի պատերազմի մեջ ներքաշելն անընդունելի է։


«Վերահաստատվել է արաբ գործընկերների հետ, այդ թվում՝ ՄԱԿ-ում, սերտ համակարգումը պահպանելու վճռական հանձնառությունը՝ արագ հրադադարին նպաստելու և հակամարտության ընդլայնումը կանխելու նպատակով», - ասվում է ՌԴ ԱԳ նախարարության հայտարարության մեջ։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները