Հետևեք մեզ։

ՌԴ և ԱՄԷ նախագահները մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ

22:38, 31 մարտ 2026
ՌԴ և ԱՄԷ նախագահները մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄԷ նախագահ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանը լուրջ մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

 

«Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը և Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը լուրջ մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ռազմաքաղաքական իրավիճակի շարունակական վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և էներգետիկ, արդյունաբերական և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման կապակցությամբ», - ասված է հաղորդագրության մեջ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները