Հետևեք մեզ։

Իրանի ԱԳՆ-ն հերքել է Թրամփի պնդումը՝ Թեհրանի կողմից հրադադարի խնդրանքի վերաբերյալ

21:03, 01 ապրիլ 2026
Իրանի ԱԳՆ-ն հերքել է Թրամփի պնդումը՝ Թեհրանի կողմից հրադադարի խնդրանքի վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները, թե Իրանը Վաշինգտոնից հրադադար է խնդրել, իրականությանը չեն համապատասխանում, չորեքշաբթի հաղորդել է Press TV-ն՝ հղում անելով Իրանի արտգործնախարարությանը։

 

Նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեիի խոսքով՝ ամերիկացի առաջնորդի հայտարարությունները «կեղծ են և անհիմն»։

 

Չորեքշաբթի ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը հրադադար է խնդրել ԱՄՆ-ից, և Վաշինգտոնը դա կքննարկի միայն այն դեպքում, եթե Հորմուզի նեղուցի շրջափակումը վերացվի։ Նախագահը հավելել է, որ մինչև այդ հարցի լուծումը ԱՄՆ-ն կշարունակի հրթիռակոծել Իրանը։


Ավելի ուշ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի գործունեության վերաբերյալ որոշումը պետք է կայացնեն բացառապես Իրանն ու Օմանը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները