Հետևեք մեզ։

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը ավելի քան 40 երկրի ներկայացուցիչների հետ քննարկել է Հորմուզի նեղուցի վերաբացման հարցը

20:17, 02 ապրիլ 2026
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը ավելի քան 40 երկրի ներկայացուցիչների հետ քննարկել է Հորմուզի նեղուցի վերաբացման հարցը

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Իվետ Քուփերը առցանց ձևաչափով բանակցություններ է անցկացրել ավելի քան 40 երկրի ներկայացուցիչների հետ Հորմուզի նեղուցի վերաբացման ուղիներ գտնելու հարցի շուրջ:

 

Քննարկումները կենտրոնացել են քաղաքական և դիվանագիտական միջոցառումների վրա, սակայն Քուփերի խոսքով՝ մի շարք երկրների ռազմական պլանավորողներն առաջիկայում կհանդիպեն հակամարտության ավարտից հետո նեղուցում անվտանգության ապահովման ուղիները մշակելու համար: ԱՄՆ-ը հանդիպմանը չի մասնակցել:

 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իր հերթին, Հորմուզի նեղուցը վերաբացելու նպատակով ռազմական գործողության մասին խոսակցություններն անվանել է անիրատեսական:

 

Իրանից էլ հայտարարել են, որ քննարկվում է Հորմուզի նեղուցի վերահսկողության վերաբերյալ համաձայնագիր կնքելու հնարավորությունն այն երկրների հետ, որոնք օգտագործում են այդ երթուղին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները