Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ քաղաքացիական ենթակառուցվածներին հարվածներն իրանցիներին չեն ստիպի հանձնվել և վկայում են ամերիկացիների բարոյական պարտության մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։
«Քաղաքացիական օբյեկտներին, այդ թվում՝ չավարտված կամուրջներին հարվածներն իրանցիներին չեն ստիպի հանձնվել։ Դա միայն վկայում է իրարանցման մեջ գտնվող թշնամու պարտության և բարոյական փլուզման մասին։ Յուրաքանչյուր կամուրջ և շենք կվերականգնվի ավելի ամուր։ Մի բան երբեք չի վերականգնվի՝ Ամերիկայի հեղինակությանը հասցված վնասը», - գրել է նա։
Արաղչիի մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում հրապարակել էր Իրանում կամրջի մի հատվածի փլուզման տեսանյութը՝ սպառնալով նոր հարձակումներով։
Արաղչիի գրառումը պարունակում է նույն կամրջի լուսանկարը։