Հետևեք մեզ։

Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել են Եվրոպայի լավագույն ծանրորդների անվանակարգերում

11:01, 03 ապրիլ 2026
Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել են Եվրոպայի լավագույն ծանրորդների անվանակարգերում

Երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց և կանանց թիմերի ներկայացուցիչներն առաջադրվում են Եվրոպայի լավագույն ծանրորդների անվանակարգերում:

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, տղամարդկանց թիմի անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանը և կանանց ընտրանու անդամ, Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրվել են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025 թվականի լավագույն մարզիկների անվանակարգերում:

Հաղթողները հայտնի կդառնան Եվրոպայի առաջնությունից առաջ, որը կկայանա ապրիլի 19-26-ը Վրաստանի Բաթումի քաղաքում:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները