Հետևեք մեզ։

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

21:40, 03 ապրիլ 2026
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը։

Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։

 

Հաղորդագրության համաձայն՝ կայացել է մտքերի խորը փոխանակում Պարսից ծոցի տարածաշրջանում ռազմաքաղաքական դիմակայության շարունակական սրման վերաբերյալ: Նշվել է, որ ինտենսիվ ռազմական գործողությունները հանգեցնում են լուրջ բացասական հետևանքների ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ մակարդակով, այդ թվում՝ էներգետիկայի, առևտրի և լոգիստիկայի ոլորտներում:

 

Զրուցակիցները նշել են իրենց ընդհանուր դիրքորոշումները անհապաղ հրադադարի և տարածաշրջանի բոլոր պետությունների օրինական շահերը հաշվի առնող փոխզիջումային խաղաղության համաձայնագրերի մշակման անհրաժեշտության վերաբերյալ:

 

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման ընթացքում Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Ռեջեփ Թայիփ Էրդողանին համապատասխան բանակցային գործընթացը խթանելու շարունակական պատրաստակամության համար:

Քննարկվել են նաև ռուս-թուրքական քաղաքական, առևտրային և տնտեսական կապերի ընդլայնման հետագա քայլերը, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում համատեղ ռազմավարական նախագծերի իրականացումը:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները