Հետևեք մեզ։

Իրանն արտոնել է մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի անցումը Հորմուզի նեղուցով

18:16, 04 ապրիլ 2026
Իրանն արտոնել է մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի անցումը Հորմուզի նեղուցով

Իրանի իշխանություններն ապրիլի 4-ին հավանություն են տվել մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի անցմանը իրանական նավահանգիստներ՝ Հորմուզի նեղուցով։ Այս մասին հայտնել է Tasnim լրատվական գործակալությունը։

 

Երկրի գյուղատնտեսության նախարարության տարածած հայտարարությունում նշված է, որ այս որոշմանն աջակցել են Իրանի կառավարությունը և զինված ուժերը։ Հաստատվել է առաջին անհրաժեշտության ապրանքներ, սնունդ և անասուններ տեղափոխող նավերի տարանցումը։ Հորմուզի նեղուցով այդ նավերի անվտանգ անցումն ապահովելու համար մշակվել են հատուկ արձանագրություններ և անհրաժեշտ դրույթներ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները