Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ «նահատակվել է ԻՀՊԿ հետախուզական կազմակերպության ղեկավար, գեներալ-մայոր Սեյեդ Մաջիդ Խադեմին»։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։
Մաջիդ Խադեմիի սպանության վերաբերյալ որևէ այլ տեղեկություն իրանական լրատվամիջոցները չեն հաղորդում։
ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։