Հետևեք մեզ։

Իլհամ Ալիևը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի վարչապետի և նախագահի հետ

16:11, 06 ապրիլ 2026
Իլհամ Ալիևը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի վարչապետի և նախագահի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որը պետական այցով Վրաստանում է։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են վրացական լրատվամիջոցները, Կոբախիձեն նաև նշել է, որ Վրաստանի և Ադրբեջանի հարաբերությունները վստահորեն զարգանում են, կողմերը միմյանց աջակցում են միջազգային կազմակերպություններում, սատարում են միմյանց տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և սահմանների անձեռնմխելիությանը: 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ նշել է, որ աշխատանքներ են տարվում տրանսպորտային միջանցքների ընդլայնման ուղղությամբ, հատկապես՝ Միջին միջանցքի համատեքստում:

Իլհամ Ալիևը նաև հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ, քննարկել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը և տարբեր ոլորտներում հաջող համագործակցությունը:

Կավելաշվիլին նշել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական գործընթացների ֆոնին տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանումը հատուկ կարևորություն է ստանում:  

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները