Հետևեք մեզ։

Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար

22:27, 06 ապրիլ 2026
Հռոմի Պապը կոչ է արել քրիստոնյաներին անդադար աղոթել խաղաղության համար

Սուրբ Զատկի օրը Հռոմի Պապ Լևոն XIV-ը Վատիկանում գլխավորել է «Երկնքի թագուհու» աղոթքը և դիմել Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին՝ նրանց կոչ անելով անդադար աղոթել խաղաղության համար։

 

«Կարևոր է, որ խաչելությունից հետո Հիսուսի հարությունից բխող հույսի ուղերձը հասնի ճնշվածներին», - ասել է Լևոն XIV Պապը։

 

Սուրբ Հայրը կոչ է արել, որ «Բարի լուրը հասնի նրանց, ովքեր այսօր ամենաշատն են տառապում պատմությունը փչացնող և խղճմտանքը խաթարող չարիքից»։ 

 

«Ես մտածում եմ պատերազմից պատառոտված ժողովուրդների, իրենց հավատքի համար հալածված քրիստոնյաների և ուսման հնարավորությունից զրկված երեխաների մասին։ Զատիկը Քրիստոսի խոսքերով և գործերով հռչակելը նշանակում է նոր ձայն տալ հույսին, որն այլապես կխեղդվեր բռնության ձեռքերով»,- ասել է Հռոմի Պապը։

 

Լևոն XIV-ը նաև հիշել է իր նախորդի՝ Ֆրանցիսկոս Պապի հավատի և սիրո խորը վկայությունը և կոչ է արել հավատացյալներին պահպանել նրա հիշատակը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները